Պիկասոյի վրձնին պատկանող երկու կտավները Լոնդոնում վաճառվել են 33.5 մլն դոլարով
CultureԼոնդոնում կազմակերպված աճուրդի ժամանակ այսօր ընդհանուր մոտ 25 մլն ֆունտ ստերլինգով (33.5 մկն դոլար) վաճառվել է Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող երկու կտավ: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այդ մասին վկայում են Christie's-ի կազմակերպած առցանց-աճուրդի արդյունքները:
Գեղանկարչի՝ աճուրդի հանված այս կտավների ընդհանուր գինը գերազանցել է նախնական գնահատված արժեքը: «Ժանյակով մերկ կինը» (Մարիա-Թերեզա) կտավը, որ ստեղծվել է 1932 թվականին գնահատվել էր 12.5-21 մլն դոլար, սակայն վաճառվել է 14.6 մլն դոլարով: Աճուրդի տունն այդ կտավն անվանել է «Պիկասոյի ստեղծած ամենավառ և սիրով լի» գործերից մեկը, որը նվիրված է Մարիա-Թերեզա Վալտերին:
«Սև բազկաթոռին նստած» (Ժակլին) կտավը գնահատվում էր 8.4-12.5 մլն դոլար և վաճառվել է 13.4 մլն դոլարով: Այս աշխատանքը նվիրված է նկարչի կնոջը՝ Ժակլինին և պատկերվել է նախորդից 30 տարի անց։
«Ժանյակով մերկ կինը»
«Սև բազկաթոռին նստած»