Ռուսական ռուբլին կթողարկվի նոր դիզայնով
EconomicsՌուսաստանի կենտրոնական բանկը նախատեսում է թողարկել թարմացված թղթադրամներ մինչև 2025 թվականը, որոնց վրա կներկայացնի բոլոր դաշնային շրջանների տեսարժան վայրերը: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Միխայիլ Ալեքսեևը: «Քանի որ վերջին տասը տարիների ընթացքում 1997 թվականի դիզայնով թղթադրամները չեն արդիականացվել, ժամանակն է մտածելու, թե ինչպես խստացնել դրանց անվտանգության համակարգը և կատարելագործել դիզայնը՝ այն հասցնելովբարձրագույն մակարդակի»,֊ասել է Ալեքսեևը։ Ըստ նրա՝ 2022 թվականին կթարմացվի հարյուր ռուբլիանոց թղթադրամը, 2023 թվականին՝ հազար և հինգ հազար ռուբլիանոցները, 2024 թվականին` հինգ հարյուր, իսկ 2025 թվականին`տասը և հիսուն ռուբլիանոց թղթադրամները:
Ավելին...