2020 թվականին ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 9,2 տոկոսը
Economics2020 թականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդի չափը հասել Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 9,2 տոկոսին: Մարտի 26-ին այդ մասին հայտնել Է Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրամական արտահայտությամբ բյուջեի պակասուրդը հավասար Է 211,5 միլիարդ եվրոյի: Ինստիտուտի փորձագետների տվյալների համաձայն՝ դա «ամենաբարձր մակարդակն Է 1949 թվականից ի վեր ընկած ժամանակամիջոցում»:
Շատ բանով ցուցանիշների աճի պատճառն այն իրավիճակն Է, որ առաջացել Է կորոնավիրուսի հարուցած համավարակի հետևանքով: Ռեցեսիան 2020 թվականի համավարակի ժամանակ հասել Է 8,2 տոկոսի, ինչն իշխանություններին հարկադրել Է օգնություն ցույց տալու տնտեսությանը՝ ձեռնարկությունների և ֆիրմաների զանգվածային սնանկացումից խուսափելու համար:
Ինչպես հայտնել Է ինստիտուտը, անցյալ տարի երկրում պետական պարտքը կազմել Է ՀՆԱ-ի 115,7 տոկոսը, այսինքն՝ 2,6 տրիլիոն:
Միևնույն ժամանակ նշվում Է, որ ներկայիս ցուցանիշները փոքր-ինչ ցածր են կառավարության կանխատեսումից: Այն սպասում Էր բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 11,3 տոկոսի չափով և պետպատքինը՝ ՀՆԱ-ի մոտավորապես 120 տոկոսի ծավալով: Մինչև սանիտարական ճգնաժամի շրջանը, 2019 թվականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կազմել Է ՀՆԱ-ի 97,6 տոկոսը, իսկ պարտքը՝ 3,1 տոկոսը: