Թուրքերն անտեսել են թուրքական արժույթում ներդրումներ կատարելու Էրդողանի կոչերը
EconomicsԹուրքերը նախընտրում են ներդրումներ կատարել արտասահմանյան արժույթում՝ անտեսելով թուրքական արժույթում ներդրումներ կատարելու նախագահ Ռեջեփ Էրդողանի կոչերը, գրում է Ahval-ը:
Ավելի վաղ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել վաճառել ոսկի կամ արտասահմանյան արժույթ՝ թուրքական լիրայի անկումը կանխելու համար:
Սակայն ստամբուլյան Aksoy Research հետազոտական ընկերությունը պարզել է, որ Թուրքիայի քաղաքացիները նախընտրում են ոսկի եւ դոլար: Միայն քաղաքացիների 11,4 տոկոսն է որոշել պահպանել թուրքական լիրայով իր խնայողությունները:
Հարցման մասնակիցների մոտ 39,6 տոկոսը պատասխանել է, որ ներդրում է կատարել ոսկու մեջ, 18,9 տոկոսը հայտարարել է, որ ներդրում է կատարել դոլարի մեջ, իսկ 14,3 տոկոս՝ կրիպտոարժույթի մեջ:
Ֆրանսիական Societe Generale ներդրումային բանկի վերլուծաբաններն ակնկալում են, որ երկրորդ եռամսյակի վերջում լիրան կընկնի գրեթե 18 տոկոսով: