Կրեմլից մանրամասներ են հայտնում Պուտին-Ալիև հեռախոսազրույցից
International newsԿրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են Ռուսաստանի ու Ադբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցի մասին:
Զրույցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Կողմերը գոհունակութամբ նշել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է:
Կողմերը խոսել են նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ համաձայն եռակողմ հայտարարության՝ դրական գնահատական տալով Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին:
Քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին:
Ավելին՝ այստեղ