Ստամբուլում «օրենքով գող» Հուսեյն Սլեպոյի հետ կոնֆլիկտն ավարտվել է հրաձգությամբ
International newsՍտամբուլի ռեստորանում «օրենքով գող» Հուսեյն Ահմադովի (առավել հայտնի որպես Հուսեյն Սլեպոյ) հետ կոնֆլիկտն ավարտվել է հրաձգությամբ, հաղորդում է Lenta-ն:
Ըստ տեղեկությունների՝ վեճ է բռնկվել չվճարված պարտքի պատճառով: Կողմերից մեկը շահերը ներկայացրել է Հուսեյն Սլեպոյը: Իրավիճակը որոշել են հարթել ռեստորանում անձնական հանդիպմամբ: Սակայն խաղաղ ճանապարհով հարցը լուծել չի հաջողվել:
Վեճը վերածվել է հրաձգության, որի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս երեքը վիրավոր է, այդ թվում ռեստորանի սեփականատերը: