Մենք ապրում ենք իր հումորներով. Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ որդու մասին
TVՆրա հումորները մինչև հիմա ապրում են, իր ընկերներն են անում, մենք ենք անում: Մենք ապրում ենք իր հումորներով: Իր շարժուձևը մեր մեջ է, չի լինում այլ ձև: Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Ապրիլյանի հերոսներից Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ պարոն Ալեքսանդրը:
Ավագ Աբաջյանը նաև հաստատեց լուրերը, որ լույս աշխարհ է եկել Ռոբերտի մորեղբոր որդին, ում կնքել են Ռոբերտ անունով. «Մենակ նա չէ: Շատերն են իրենց երեխաներին անվանակոչում Ռոբերտի անունով: Հաճելի է, որ տղայիս գնահատում են, տա Աստված, որ ղեկավարությունն էլ ճիշտ ձևով գնահատի»: