Թուրքիայում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդ է սահմանվել. Հինգ անգամ ավելի, քան Ռուսաստանում
International newsԵրեկ՝ ապրիլի 2-ին, Թուրքիայում գրանցվել է հերթական ռեկորդը կորոնավիրուսի նոր դեպքերի օրական աճի վերաբերյալ․ հայտնաբերվել է 42,308 դեպք, այսինքն՝ գրեթե 5 անգամ ավելի, քան Ռուսաստանում: Այս տվյալները ներկայացրել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը:
«Անցած 24 ժամվա ընթացքում կատարվել է 248.968 թեստավորում, հայտնաբերվել է 42.308 դեպք, մահացել է 179 մարդ»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Նոր կորոնավիրուսով այնտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3,4 միլիոն մարդու, մահացել է գրեթե 32 հազար մարդ: Նախորդ օրն արձանագրվել է կորոնավիրուսի 40,806 նոր դեպք: