Շարունակությունը՝ այստեղ
Վեց գործարարներ բռնաբարել են խորհրդարանի պատգամավորին
International newsՎրեժխնդրությունից դրդված` Մոլդովայի խորհրդարանի պատգամավորին բռնաբարել են վեց գործարարներ, որոնք տուժել են դեմոկրատական կուսակցության կառավարման ժամանակ նրա գործողություններից, երբ քաղաքական ուժի նախագահն օլիգարխ Վլադ Պլահոտնյուկն էր: Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Մեր կուսակցություն» կուսակցության ղեկավար Ռենատո Ուսատին։
Նա հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել, այդ թվում՝ նաև պատգամավորի անունը, սակայն վստահեցրել է` տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
«Պլահոտնյուկի ժամանակ գործարարներին շատ վնաս հասցրած մի պատգամավոր կար։ Չեմ ուզում ասել նրա անունը, բայց կարող եմ ասել՝ ինչով է ամեն ինչ ավարտվել։ Պլահոտնյուկի իշխանության օրոք այդ պատգամավորի գործողությունների պատճառով խիստ տուժած գործարարաները հավաքվել են և բառիս բուն իմաստով բռնաբարել են նրան»,- ասել է նա։