Կահիրեում մումիաների շքերթ է կայացել
International newsԵգիպտացիները դարձել են մայրաքաղաքում՝ Կահիրեում, իրենց երկրի հիմ ղեկավարների պատմական շքերթի ականատես, հաղորդում է BBC-ն:
Շքեղ բազմամիլիոնանոց ներկայացմանը մասնակցել է 18 թագավորի եւ 4 թագուհու 22 մումիա, որոնք տեղափոխվել են նեոդասական Եգիպտական թանգարանից դեպի իրենց նոր հանգստավայրը:
Անվտանգության կոշտ միջոցառումների շնորհիվ մումիաները տեղափոխվել են եգիպտական քաղաքակրթության նոր Ազգային թանգարան, որը կոչվում է «Փարավոնների ոսկե շքերթ»:
Նրանք տեղափոխվել են փողի հնչյունների ներքո թագավորելու քրոնոլոգիական հաջորդականությամբ՝ Սեքենենր Թաա II-ի 17-րդ դինաստիայից մինչեւ Ռամզես IX-ը, որը թագավորել է մ.թ.ա. 12-րդ դարում:
Մեկ տարի առաջ Եգիպտոսում դիտվում էր կորոնավիրուսով վարակվածության թվի կտրուկ աճ, սակայն դրա անկումից հետո բաց երկնքի տակ հավաքներ անցկացնելու սահմանափակումները չեղարկվել էին:
Շաբաթ օրվա իրադարձություններից գլխավորը Ռամզես II-ն էր՝ Նոր թագավորության ամենահայտնի փարավոնը, որը թագավորել է 67 տարի եւ հիշվել առաջին հայտնի խաղաղ պայմանագրի ստորագրմամբ:
Մյուսը թագուհի Հաթշեփսութն էր, որը դարձել էր ղեկավար՝ չնայած նրան, որ իր ժամանակաշրջանի կանայք, սովորույթի համաձայն, չէին դառնում փարավոններ:
Յուրաքանչյուր մումիա տեղափոխվել է զարդարված ավտոմեքենայով, որոնք հագեցած են եղել հատուկ ամորտիզատորներով եւ շրջափակված շարասյունով, այդ թվում՝ ձիերով ռազմական կառքերի կրկնօրինակներով: