Իսրայելը պետք է խուսափի Թուրքիայից
AnalysisԹուրքիան կրկին առաջ է քաշում ԶԼՄ-ներում Իսրայելի հետ «հաշտության» թեզեր: Այսպես կոչված հաշտեցմանն ազդելու Թուրքիայի վերջին փորձերն էին թուրքական եւ իսրայելական ԶԼՄ-ների հոդվածները, որոնցում ասվում էր դեսպանների փոխանակման մասին: Սակայն երեքշաբթի Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիան չի դիմել Իսրայելին դեսպաններ փոխանակելու հարցում համաձայնություն տալու խնդրանքով, գրում է Jerusalem Post-ը:
«Դա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան այդպես է վարվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության օրոք: 2020 թվականի գարնանը Թուրքիան հայտարարել էր հաշտեցման ցանկության մասին գրեթե այն ժամանակ, երբ Ֆրանսիան, Հունաստանը, Եգիպտոսը, Կիպրոսն ու ԱՄԷ-ն քննարկում էին Արեւելյան Միջերկրական ծովում թուրքական սպառնալիքները: Թուրքիայի փորձերը միֆ թվացող հաշտեցում հաստատելու ուղղությամբ ամրապնդվել են Անկարայի փորձով արգելափակել Իսրայելի եւ Հունաստանի ու Կիրպոսի միջեւ գործարքը գազատարի կառուցման շուրջ եւ կասեցնել Իսրայելի միացումն Արեւելյան ՄԻջերկրական ծովի գազային ֆորումին:
Թուրքիան դարձյալ հայտարարել էր, որ հաշտություն է ցանկանում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտվել էր անցած տարի կայացած ընտրություններում: Էրդողանը մտերիմ է Թրամփի հետ եւ ստիպել է ԱՄՆ-ին թույլ տալ Թուրքիային ներխուժել եւ քրդերի էթնիկ զտում կազմակերպել Սիրիայում: Թուրքիան օգտագործել է Թրամփի վարչակազմին, որպեսզի սպառնա ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, հետապնդի Ֆրանսիային, խրախուսի իսլամական ծայրահեղականությունն ու վարձկաններ ուղարկի Լիբիա եւ Սիրիա: Թրամփի կորուստը ստիպել է Թուրքիային որոշել, որ Իսրայել-Հունաստան-ԱՄԷ-Եգիպտոս ստեղծվող միությունը թուլացնելու միակ միջոցը Իսրայելին նոր ընկերներից մեկուսացնելու փորձն է: Թուրքիան նաեւ սպառնացել է խզել հարաբերությունները ԱՄԷ-ի հետ, եթե Աբու Դաբին կարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ: Ինչպե՞ս կարող է երկիրը ձեւացնել, որ ցանկանում է կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ՝ միեւնույն ժամանակ փորձելով մեկուսացնել Իսրայելին եւ քայքայել ընկերությունը Հունաստանի, Կիպրոսի եւ ԱՄԷ-ի հետ...
Թուրքական ռեժիմի համար իրական օրակարգը շարադրված է թուրքական պետական Ռադիո եւ հեռուստատեսության կորպորացիայի հոդվածում, որն արտացոլում է Թուրքիայի կառավարության մտածողությունը: Դրանում հեղինակը հերքել է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, եւ պնդել, որ «Իսրայելն ունի Թուրքիայի կարիքը» եւ որ Իսրայելը պետք է փոխզիջումների գնա: Թուրքիան երբեք չպետք է փոխզիջի: Թուրքիան երբեք ոչինչ չի անում Իսրայելի համար: Դա է իրական օրակարգը»,-նշում է Jerusalem Post-ը: