Միջազգային մամուլն արձագանքել է Խաչիկ Ասրյանի կոչին և մտահոգությանը
AnalysisՕրերս հայտնի դարձավ, որ Հայաստան է ներմուծվել անգլո-շվեդական համատեղ արտադրության հակակորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութը:
Դա խորը մտահոգություն է առաջացրել հանրության շրջանում, քանի որ այս պատվաստանյութի ներարկումից հետո, մի շարք երկրներում մարդկանց մահեր են արձանագրվել: Անգամ Եվրամիության մի շարք երկրներ արգելել են 55-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստել այդ պատվաստանյութով, քանի որ այն առաջացնում է արյան թրոմբոզ և հանգեցնում անժամանակ մահվան: Եվ ահա, հայաստանյան քաղաքական ուժերից մեկը՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում մերժել AstraZeneca մահացու պատվաստանյութը, և ոչ մի պարագայում թույլ չտալ, որ իրենց ներարկեն այդ թույնը:
Խաչիկ Ասրյանի գլխավորած կուսակցությունը պահանջում է Հայաստանի իշխանությունից օր առաջ բանակցություններ սկսել բարեկամ Ռուսաստանի հետ՝ ռուսական Спутник V պատվաստանյութի ձեռք բերման նպատակով: Ի դեպ, աշխարհի 50 երկիր, այդ թվում Գերմանիան, Ֆրանսիան, զարգացած բազմաթիվ այլ երկրներ արձանագրում են Спутник V հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը համաշխարհային աղետ դարձած համաճարակի դեմ պայքարում:
Այս իրավիճակում ի՞նչ է անում ըստ Ասրյանի բնորոշմամբ, Արևմուտքի կողմից Հայաստանում իշխանության բերված խամաճիկների խունտան Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ. Спутник V պատվաստանյութի ներմուծման և նույնիսկ Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելու համար բարեկամ երկիր Ռուսաստանի հետ բանակցային գործընթաց սկսելու և վարելու փոխարեն՝ անմեղսունակի անտարբերությամբ դիտում է, թե ինչպես են Հայաստանում ամեն օր համաճարակից մահանում մոտ երկու տասնյակ մեր հայրենակիցներ:
Խաչիկ Ասրյանը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մահվան պատասխանատու է համարում Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ:
«Յուրաքանչյուր կորսված օր բերում է նորանոր մահեր, որի իրավական և բարոյական միակ պատասխանատուն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հողատու Փաշինյան Նիկոլն է և իր թրքապաշտ իշխանությունը»,- եզրափակում է Ասրյանը: Եվ ահա, Ասրյանի այս կոչն ու մտահոգությունը լայն արձագանք է ստացել ոչ միայն հայրենական, այլև միջազգային մամուլում, մասնավորապես tsargrad.tv-ն, eadaily.com-ն են անդրադարձել խնդրին։