Զինեդին Զիդան․ Գերազանց հանդիպում անցկացրինք
SportՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ է իր ղեկավարած թիմի ցուցադրած խաղից Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հետ դիմակայությունում։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Արքայական ակումբը տանը առավելության է հասել 3։1 հաշվով։
«Հաղթանակն ուրախացնում է, բայց զգացողությունները միանշանակ չեն։ Մենք գերազանց հանդիպում անցկացրինք, բայց երկրորդ խաղակեսի սկզբում բարդություններ ունեցանք։ Ես հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով, սակայն առջեւում դեռ կա պատասխան հանդիպում։
Ուրախ եմ, որ Վինիսիուսը դուբլի հեղինակ դարձավ։ Նա դրա կարիքն ուներ։ Վինիսիուսը գերազանց ֆուտբոլիստ է, օգնում է թիմին եւ էներգիայի մեծ լիցք է ստանում, երբ այդպիսի գոլեր է խփում։
Հիմա կվայելենք հաղթանակը, իսկ առջեւում կարեւոր հանդիպում է «Բարսելոնայի» հետ։ Պետք է վերականգնվել մինչեւ այդ խաղը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումն Անգլիայում տեղի կունենա ապրիլի 14-ին։ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը ապրիլի 10-ին է։