ԶԼՄ-ներ. Չեխիայի վարչապետն առողջապահության նոր նախարար կնշանակի
International newsՉեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն առողջապահության նոր նախարար կնշանակի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով CTK լրատվական գործակալությունը:
Ինչպես նշում է CTK-ն, Յան Բլատնիին առողջապահության նախարարի պաշտոնում կփոխարինի Պյոտր Արենբերգերը:
Ավելի վաղ չեխական ԶԼՄ-ները գրել էին առողջապահության նախարար Յան Բլատնիին եւ Դեղերի շրջանառության վերահսկման պետական գրասենյակի (SÚKL) պետ Իրինե Ստորովային աշխատանքից հեռացնելու իշխանությունների ծրագրերի մասին:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի խոսքով՝ Բլատնին եւ Ստորովն են «մեղավոր, որ մեր ժողովուրդը կշարունակի մահանալ առանց պատճառի»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 420on.cz չեխական տեղեկատվական պորտալը, պատճառն այդ պաշտոնյաների բացասական վերաբերմունքն է Չեխիա ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծման նկատմամբ: