Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել ՌԴ Գլխավոր դատախազը
BlogՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով այսօր՝ ապրիլի 8–ին, Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը»,– գրել է նա։