ԵԼ. «Ռոմայի» դարպասապահը հավակնում է շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը (ֆոտո)
SportՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Թոմաս Հոլեսը («Սլավիա»), Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»), Խորարդ Մորենոն («Վիլյառեալ») և իտալական «Ռոմայի» իսպանացի դարպասապահ Պաու Լոպեսը:
Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում: