Ռոհանի. Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառն Իրաքից տարածվող բրիտանական շտամն է
International newsԻրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որԻրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառն Իրաքից տարածվող բրիտանական շտամն է, ինչն Իրանում մահացությունների թվի աճի է հանգեցրել, հաղորդում է Tasnim-ը:
Շաբաթ օրը ելույթ ունենալով Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստին, Ռոհանին ասել է, որ Իրանում համավարակի չորրորդ ալիքի հիմնական պատճառը բրիտանական շտամն է, որը տարածվել է Իրաքից Իրանի հյուսիսում գտնվող Խուզեստան եւ Իլամ սահմանամերձ նահանգներով:
Նախագահը նաեւ համավարակի նոր ալիքը կապել է իրանական նոր տարվա ընթացքում առանց սանիտարական նորմերի պահպանման մարդկանց մեծ թվով հավաքների, ինչպես նաեւ կորոնավիրուսային սահմանափակումները խախտող տոնակատարությունների եւ հարսանիքների հետ:
Նա կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել սանիտարական նորմերը խախտողներին՝ նախազգուշացնելով վարակը կրողներին չխախտել կարանտինը:
Իրանական նահանգների բոլոր մայրաքաղաքները որպես կորոնավիրուսային համավարակի բարձր ռիսկով «կարմիր գոտի» են դասվել, քանի որ վերջին օրերին երկրում ամենօրյա վարակների թիվը ռեկորդային բարձր մակարդակի է հասել: