Չինաստանի հանքահորերից մեկում հեղեղման հետևանքով ավելի քան 20 մարդ է արգելափակվել
International newsՉինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում գտնվող ածխի հանքահորերից մեկում ավելի քան 20 մարդ է արգելափակվել: Այս մասին փոխանցում է Regnum.ru-ն։
Նախնական տվյալներով ՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:10-ին: 29 բանվորներ իրականացրել են ածխահանքի տեխնիկական վերակառուցում և հեղեղումների արդյունքում հայտնվել են թակարդում ։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 6 մարդ դուրս է բերվել հանքահորից, ևս 21-ը դեռևս գտնվում են այնտեղ: