Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի հանրապետականը
International newsԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օտնել հանրապետականներին ստանալ տեղեր Կոնգրեսում 2022 թվականի ընտրություններին, ընդ որում՝ նա քննադատել է իր կուսակցությունից երկու առաջատար քաղաքական գործիչներին՝ Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելին եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսին, հաղորդում է Reuters-ը:
Այսօր երեկոյան ես կանգնած եմ ձեր առջեւ վստահությամբ, որ 2022 թվականին մենք կվերադառնանք Ներկայացուցիչների պալատ եւ կվերադարձնենք հանրապետականներին Սենատը: Այնուհետեւ՝ 2024 թվականին, հանրապետական թեկնածուն պատրաստվում է հաղթել Սպիտակ տանը»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը հանրապետական ազգային կոմիտեի հովանավորների ներկայությամբ:
Մակքոնելը զայրացրել էր Թրամփին ընտրություններից հետո՝ հայտարարելով ակնհայտը՝ Բայդենը կհաղթի ընտրություններում, եւ այդ երկու քաղաքական գործիչների միջեւ դեռեւս կան տարաձայնություններ:
Պաշտոնից հեռանալուց առաջ Թրամփը զայրացել էր նաեւ Մայք Փենսի վրա այն պատճառով, որ վերջինս չէր միջամտել, որպեսզի խոչընդոտի Կոնգրեսին արձանագրել քվեարկության արդյունքները, ինչի լիազորությունը փոխնախագահը չուներ:
Թրամփը նաեւ հայտարարել էր, որ վերջերս զրուցել է Փենսի հետ եւ ասել, որ դեռեւս հիասթափված է նրանում, գործակալությանն ասել է այդ հանդիպմանը ներկա աղբյուրը: