Նպատակն է, որ ընտրություններին մասնակցող արևմտամետները շատ լինեն. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Քաղաքական դաշտի հիմնական հատվածը հնարավոր ընտրությունների առումով հաշվարկների ու ձևաչափերի քննարկումներով է զբաղված: «Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել սպասվող նոր վերադասավորումներից։ Մեր տեղեկություններով, այսպես կոչված, սորոսական «սթաֆը» փորձում է այս նախընտրական գործընթացներին ընդառաջ ամբողջությամբ դիստանցավորվել Նիկոլ Փաշինյանից ։
Ավելին, «սորոսականները», հասկանալով, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում ձախողվելու է, նպատակ են դրել «մաքրվել» նրա հետ ասոցացվելուց։ Մենք տեղեկություններ ունենք, որ սորոսական «բլոկը» մտադիր է առանձին և ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ սեփական թիմով, իսկ ոմանք էլ «բեմ կբարձրանան» մի քանի արևմտամետ այլ ուժերի կազմում։ Թերթին հասած տեղեկություններով, ներկայումս կուլիսային լուրջ քննարկումներ են ընթանում, և «սորոսականները», այդ թվում՝ իշխանական խմբակցության կազմից, փորձում են «գույքագրել» քաղաքական դաշտի իրենց ռեսուրսը:
Ի դեպ, նաև խնդիր է դրված, որ ընտրություններին հնարավորինս շատ արևմտամետ, առավել ևս՝ ընդգծված հակառուսական տրամադրություններ ունեցող միավորներ ու անձինք մասնակցեն։ Ի դեպ, պատահական չէ, որ արևմտամետներն այս օրերին դարձյալ ակտիվացրել են հակառուսական հռետորաբանությունը և փորձում են հնարավոր ու անհնար բոլոր մեղքերը բարդել Ռուսաստանի վրա, միևնույն ժամանակ որոշ ցավոտ հարցերի լուծման, ավելի ստույգ՝ չլուծման թեման ՌԴ-ի «գրպանը գցել»: Ավելին, որոշ շրջանակներ ավելի բաց խաղ են սկսել, թե Հայաստանի փրկության բանալին Արևմուտքում է, մասնավորաբար՝ ԱՄՆ-ում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում