Էլեկտրոմոբիլն այրվել է լիցքավորման ժամանակ
International newsԷլեկտրոմոբիլն այրվել է լիցքավորման ժամանակ: Այս մասին հայտնում է Zaobao-ն:
Xpeng G3 ամենագնացը հրդեհվել է, երբ կանգնած է եղել լիցքավորման կայանում: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին՝ Գուանչժոու քաղաքի Տյանխե շրջանում: Ականատեսները պատմել են, որ դեպքի վայրը ծածկվել է սպիտակ ծխով: Ենթադրվում է, որ հրդեհը կարող էր առաջանալ ավտոմեքենայի մարտկոցի անսարքության պատճառով:
Տեղի իշխանությունները հայտնում են, որ միջադեպի արդյունքում որևէ մեկը չի տուժել: Ավտոմեքենայի արտադրող Xpeng ընկերության ներկայացուցիչները հաստատել են դեպքի փաստը և հայտնել, որ միջադեպը հետաքննելու համար հանձնաժողով են կազմելու: