#SportLifeVLOG. #Moscow-2021-ը՝ Սամվել Գասպարյանի եւ Կարեն Ավագյանի չեմպիոնությամբ
SportՆոր ֆորմատով #SportLifeVLOG-ը շարունակում է ներկայացնել օլիմպիական տարվա օլիմպիական վլոգը: Հերթական թողարկումը նվիրված է հայ ծանրորդների մեծ հաղթանակներին Եվրոպայի առաջնությունում, որտեղ Հայաստանը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ:
Հեղինակ Լուսինե Շահբազյանը ներկայացնում է ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախապատրաստական փուլը ԵԱ-ից առաջ, ամփոփում առաջնության արդյունքները, պատմում Սիմոն Մարտիրոսյանի ձախողման մասին, նաեւ մասնակցնում «Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի չեմպիոնների եւ մեդալակիրների դիմավորմանը:
Ապրիլի 3-11-ը Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վերջին վարկանիշային մրցումն էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոններ դարձան Կարեն Ավագյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), փոխչեմպիոններ՝ Գոռ Մինասյանը (+019կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96կգ), Վարազդատ Լալայանը (+109կգ), կանանց հավաքականից՝ Լիանա Գյուրջյանը (81 կգ): Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամատի մեդալային հաշվարկում երրորդն էր, մեդալային հաշվարկում 23 մեծ ու փոքր մեդալներով՝ 5-րդը: