Բրիտանացի մոդել Նաոմի Քեմբլը Լոնդոնում բացել է բարեգործական խանութ, որտեղ վաճառվելու են հայտնի մոդելավորողների հագուստներն ու ասքեսուարները: Այս մասին հայտնում է orer.am-ը` վկայակոչելով AFP-ին:
Fashion for Relief խանութը կգործի 1 շաբաթ: Ստացված հասույթը կտրամադրվի Էբոլա համաճարակի դեմ իրականացվող պայքարին: Խանութում կցուցադրվեն և վաճառքի կհանվեն ինչպես հայտնի մոդելի, այնպես էլ նրա գործընկեր Քեյթ Մոսսի և մոդելավորող Ստելլա Մակարինի անձնական զգեստապահարաններից որոշ իրեր: