«Մանչեսթեր Սիթին» ամենաարագ գոլն է բաց թողել Գվարդիոլայի գլխավորությամբ
SportՖուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Աստոն Վիլան» «Մանչեսթեր Սիթիի» դարպասը գրավել է հանդիպման 20-րդ վայրկյանին, երբ աչքի է ընկել շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը:
Opta Sports-ի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» 2016-ից թիմը գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ ամենաարագ գոլն է բաց թողել:
Բացի այդ, դա «Մանչեսթեր Սիթիի» պատմության երկրորդ ամենաարագ բաց թողած գոլն էր Պրեմիեր լիգայում: Մանչեսթերցիներին ամենաարագ գոլը 2003-ի հունվարին խփել է «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերը՝ աչքի ընկնելով 10-րդ վայրկյանին:
Հիշեցնենք, որ «Աստոն Վիլայի» դեմ արտագնա խաղում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով: