Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն թանկացել է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է 522.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 628.99 դրամ (աճել է 2.05 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 726.17 դրամ (նվազել է 1.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.86 դրամ (աճել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 435.04 դրամ, ոսկի՝ 30,192.5 դրամ, պլատին՝ 19,997.37 դրամ: