Սևիլիան Բիլբաոյի փոխարեն կհյուրընկալի Եվրո-2020-ի խաղերը
SportԻսպանիայի Սևիլիա քաղաքը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումները կհյուրընկալի Բիլբաոյի փոխարեն, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն Բիլբաոյի իշխանություններին հայտնել էր, որ «Սան Մամեսը» հանվել է Եվրո-2020-ը հյուրընկալող ստադիոնների ցուցակից:
Լեհաստանի ֆուտբոլային միության ղեկավար Զգիբնեվ Բոնեկը սոցցանցերում հայտնել է, որ Դուբլինում նախատեսված խաղերը տեղի կունենան Սանկտ Պետերբուրգում:
Ապրիլի 23-ին ՈւԵՖԱ-ն վերջնականապես կկողմնորոշվի Եվրո-2020-ի քաղաքների հարցում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենար 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում: