Զբոսաշրջության ոլորտի ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում կրճատվել է մինչեւ 5.5 տոկոս
EconomicsԶբոսաշրջության ոլորտի ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում 2019 թվականին 10.4 տոկոս էր, 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կրճատվել է մինչեւ 5.5 տոկոսով, հետեւում է Համաշխարհային զբոսաշրջության եւ ճանապարհորդություների խորհրդի (WTTC) զեկույցից, որը պատրաստվել է Oxford Economics-ի հետ համատեղ:
Զեկույցն անդրադառնում է համավարակի ազդեցությանը զբոսաշրջության վրա աշխարհի 185 երկրներում եւ աշխարհի 25 աշխարհագրական կամ տնտեսական շրջաններում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«2019 թվականին զբոսաշրջության ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ 10.4 տոկոս կամ 9.2 տրիլիոն դոլար էր կազմում: 2020-ին ոլորտը գրեթե 4,5 տրիլիոն դոլար կորցրեց, իսկ դրա ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում նվազեց 49 տոկոսով: Ընդ որում, համաշխարհային տնտեսության ընդհանուր դանդաղումը 3.7 տոկոս է կազմել»,- ասված է զեկույցում:
«2020-ին զբոսաշրջության ոլորտում կրճատվել է գրեթե 62 միլիոն աշխատատեղ կամ դրանց 18.5 տոկոսը: Այժմ դրանց թիվն արդյունաբերության մեջ 272 միլիոն է կազմում: Աշխատատեղեր կորցնելու վտանգը պահպանվում է, քանի որ դրանցից շատերը մնում են ալարտի աջակցության պետական ծրագրերի շնորհիվ: Առանց միջազգային ճանապարհորդությունների լիարժեք վերականգնման դրանք դժվար թե պահպանվեն»,- ընդգծվում է WTTC-ի զեկույցում:
2019-ին ճանապարհորդները 1.7 տրիլիոն դոլար են ծախսել ճանապարհորդությունների վրա, ինչը կազմել է միջազգային արտահանման գրեթե 7 տոկոսը եւ ծառայությունների արտահանման 27.4 տոկոսը: 2020 թվականին, ըստ WTTC-ի, իրենց երկրներով ճանապարհորդությունների համար զբոսաշրջիկների ծախսերը նվազել են 45 տոկոսով, իսկ արտասահմանյան ճանապարհորդությունների ծախսերը՝գրեթե 70 տոկոսով: