Wiwibloggs.com պորտալը ներկայացրել է «Եվրատեսիլ» մրցույթի հավանական թեկնածուների անունները, ովքեր մյուս տարի կմեկնեն Ավստրիա։
Կայքը հայտարարել է, որ մյուս տարի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը։ Առաջարկված թեկնածուներից է նաեւ հայտնի երգիչ Ստրոմայեն։
Wiwibloggs.com-ը ընդգծել է, որ հայ երգչուհին երկրպագուների մեծ բանակ ունի, ովքեր Facebook-ում ֆան էջեր են ստեղծել եւ պայքարում են, որ իրենց սիրելի երգչուհուն տեսնեն այս հեղինակավոր մրցույթում։ Պորտալը նաեւ նշել է, որ Իվետան ոչ միայն հրաշալի երգում է, այլեւ շատ գեղեցիկ ու հմայիչ է։