Պղինձը թանկանում է
EconomicsՊղնձի գները երեքշաբթի երկրորդ օրն անընդմեջ աճում են, վկայում են աճուրդների տվյալները:
Comex–ում պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.5 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4.47 դոլար (մոտ 0.45 կիլոգրամ): Երկուշաբթի ցուցանիշն աճել է 2.41 տոկոսով, եւ հասել էր 2011 թվականից ի վեր գրանցված իր գագաթնակետին:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի գինը երկուշաբթի օրվա ավարտին աճել էր 2.09 տոլոկով եւ կազմել 9751 դոլար, ալյումինի գինը՝ 1.65 տոկոսով՝ մինչեւ 2403,5 դոլար, ցինկի գինը՝ 2.21 տոկոսով՝ տոննայի դիմաց մինչեւ 2915 դոլար: