Հրդեհից 18 մարդ է մահացել
International newsՀնդկաստանի արևմուտքում գտնվող Բխարուխ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի արդյունքում 18 մարդ է մահացել:
Հրդեհը մարվել է մեկ ժամվա ընթացքում: Տեղի բնակիչները և հրշեջները փրկել են հիվանդանոցից շուրջ 50 պացիենտի: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է վերակենդանացման բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում՝ կարճ միացման պատճառով: