Հնդկաստանում կարանտինը երկարաձգվում է
International newsԿորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված՝ Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները երկրորդ անգամ երկարաձգել են կարանտինը Դելիում՝ մեկ շաբաթով, ասել է Դելիի գլխավոր նախարար Արվինդ Կեդջրիվալը:
«Դելիում կարանտինը երկարաձգվում է մեկ շաբաթով»,-թվիթերի իր էջում գրել է նա:
Հնդկաստանում վարակման դեպքերի թվի աճը շարունակվում է փետրվարի կեսերից․ կորոնավիրուսից բուժվող մարդկանց թիվը հասել է ավելի քան 3,2 միլիոնի: Դելիում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 27 հազար նոր դեպք: