Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի տոնի առթիվ
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին և բոլոր ռուսաստանցիներին Քրիստոսի պայծառ հարության տոնի կապակցությամբ: Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կյանքի, բարության և արդարության հաղթանակը մարմնավորող Զատկի տոնը բարոյական մեծ կարևորություն ունի: Այն արթնացնում է հավատ, հույս, ուրիշներին օգնելու ձգտում», - նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:
Պուտինը նշել է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու և այլ քրիստոնեական դավանանքների արդյունավետ գործունեությունը քաղաքացիական խաղաղության և ներդաշնակության պահպանման, միջկրոնական և ազգամիջյան երկխոսության զարգացման գործում:
«Եկեղեցին անխոնջ կերպով քարոզում է բարձր իդեալներ և ընտանեկան ավանդույթներ հասարակության մեջ, ինչպես նաև հոգ է տանում աճող սերնդի դաստիարակության մասին, շատ բան է անում սոցիալական խնդիրները լուծելու համար», - ավելացրել է ՌԴ նախագահը: