Պալասիոն՝ A Սերիայում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստ
Sport«Բոլոնիայի» արգենտինացի հարձակվող Ռոդրիգո Պալասիոն ռեկորդ է սահմանել «Ֆիորենտինայի» դեմ ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում (3:3) խփած 3 գոլերի շնորհիվ:
39-ամյա արգենտինացին դարձել է A Սերիայի պատմության մեջ հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը: Նա ռեկորդը սահմանել է 39 տարեկան, 86 օրականում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր «Նովարայի» նախկին հարձակվող Սիլվիո Պիոլեն, որը 1950 թվականին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել 39 տարեկան, 51 օրականում:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պալասիոն մասնակցել է 32 խաղի, դարձել 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: