Անօդաչուն գրոհել է զինապահեստը. Կա 3 զոհ, 6 վիրավոր
International newsՍիրիայում առնվազն երեք մարդ Է զոհվել, վեցը՝ վիրավորվել երկուշաբթի օրը Իդլիբ նահանգի հյուսիսում գրոհայինների զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, սիրիական ընդդիմության արմատական կազմավորումներին պատկանող պահեստը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որը հարվածներ է հասցրել դրան:
Ականատեսները հայտնում են, որ տուժածների թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ պահեստը գտնվում է Ալ Ֆարուսիա փախստականների ճամբարի մոտ։ Այնտեղ նաև գտնվում էր ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության արտադրամասը։
Այդ շրջան են ուղեւորվել շտապօգնության մեքենաներ և քաղաքացիական պաշտպանության ծառայությունից փրկարարների ջոկատներ։