Հունաստանում Աշխատավորների օրվան նվիրված բողոքի ցույցեր են սկսվել
International newsՀինգշաբթի Հունաստանում գործադուլներ եւ ցույցեր են ընթանում Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քանի որ մայիսի 1-ը համընկել է ոչ աշխատանքային Ավագ շաբաթ օրվա հետ, արհմիությունները որոշում էին կայացրել հետաձգել բողոքի ցույցերը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ՝ Մայիսի 1-ի պարտադիր հանգստյան օրը տեղափոխվել էր երեքշաբթի՝ մայիսի 4-ին: Սակայն արհմիությունները հայտարարեցին, որ Մայիսի մեկը պայքարի օր է, այլ ոչ թե տոն, եւ նշում են այն բողոքի ցույցերով:
Բողոքի ցույցերն անցկացնում է «Համընդհանուր մարտական ճակատ» կոմունիստական արհմիությունը եւ պետական հատվածի աշխատողների ADEDY արհմիությունը:
Կոմունիստական արհմիությունը բոլոր աշխատավորներին կոչ է արել առավոտյան ժամը 10-ին գալ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող խորհրդարանի շենքի մոտ: