15-ամյա դեռահասը դանակահարել է 3 մարդու
International newsՉինաստանի հարավային Գուանդուն նահանգում 15-ամյա պատանին դանակահարել է 3 մարդու: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը:
Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել հանրակրթական դպրոցում տարրական դասարանների աշակերտների համար կազմակերպված մասնավոր հետդպրոցական խմբում: Ոստիկանությունը շտապ ժամանել է դեպքի վայր և բերման ենթարկել դեռահասին:
Ներկայումս դեպքի մանրամասներն ու հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: