Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններ
AnalysisԱդրբեջանցի 250 հրոսակներ շուրջ 3,5 կիլոմետր խորացել են Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ գործող իշխանությունները վախվորած հայտարարություններ են անում՝ կտրուկ և Սահմանադրությունից բխող գործողությունների փոխարեն։
«Առանց անպարտելի դրոշակ ունեցող Սյունիքի՝ Հայաստանը ոչ միայն չի կարող ինքնապաշտպանվել, այլև չի կարող գոյություն ունենալ«,- արձանագրում է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով Սյունիքից անհապաղ վռնդել ադրբեջանական զինված հրոսակներին:
Երբ խախտվում է Հայաստանի պետական սահմանը, վտանգվում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի կյանքը, իրական նվիրյալները չեն կարող մի կողմ քաշվել։ Խաչիկ Ասրյանը Նիկոլ Փաշինյանից պահանջել է․
«Եթե ի վիճակի չեք ազգային բանակի միջոցով Հայաստանից դուրս շպրտել ադրբեջանցի հրոսակներին, ապա զինե՛ք «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին և Հայաստանի պետական սահմանը զենքով հատած ադրբեջանական հրոսակներին մենք ինքներս կսատկացնենք և նրանց լեշերը կդարձնենք ճիճուների կեր»:
Արցախյան երեք պատերազմներին մասնակցած գործիչը այսօր էլ պատրաստ է զենք վերցնել, զինակից եղբայրների հետ մեկնել հայրենի Սյունիք և մարտնչել ադրբեջանցի հրոսակների դեմ։ Թերևս, սա պետք էր աներ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Փաշինյանի ղեկավարած իշխանությունը, բայց նման վարչախմբի ապիկարության պայմաններում երկրի սահմանների պաշտպանությունն էլ մնում է ազատամարտիկների ուսերին։