Գերեզման փորելու մրցույթ է անցկացվել. Տեսանյութ
International newsՆովոսիբիրսկում անցկացվել է գերեզման փորելու մրցույթ: Այս մասին հայտնում է SOTA ալիքը:
Նշվում է, որ հաղթելու համար բացի արագությունից, մրցույթի մասնակիցները պետք է համապատասխանեն ևս երկու չափանիշի. Փոսի չափը (200 սանտիմետր երկարություն, 80 լայնություն, 160 խորություն) և դրա կոկիկությունը: Միևնույն ժամանակ, ժյուրին գնահատել է նաև կատարված աշխատանքն իրական դագաղների միջոցով:
Օմսկի թիմը հաղթել է՝ առաջադրանքը կատարելով 38 րոպեում: Կազմակերպիչները նշել են, որ մրցույթը նպատակ ունի բարձրացնել մասնագիտության հեղինակությունը, այդ թվում՝ երիտասարդների շրջանում, և բարձրացնել աշխատանքը պրոֆեսիոնալ կատարելու ունակությունը: