Էնթոնի Գարբաջալը գրավել էր միլիոնավոր մարդկանց սրտերն իր՝ Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ (ԱԿՍ) հիվանդության և «սառույցով դույլ» ֆլեշմոբի իրական նպատակի մասին տեսանյութով։
Ավելի քան 16.276.733 դիտում ունեցած հոլովակում26-ամյա երիտասարդը պատմում է այն մասին, որ ինքը և իր ընտանիքի անդամները նույնպես տառապում են այդ հիվանդությամբ, գրում է huffingtonpost.com-ը։
Լինելով հիվանդ՝ Գարբաջալը նույնիսկ չի համարձակվել ամուսնության առաջարկ անել ընկերուհուն՝ Լաամ Փալեսին։ «Ես անհանգստանում էի՝ խնդրե՞լ արդյոք նրան անցկացնել իր կյանքն ինձ հետ, քանի որ այս հիվանդությունը շատ խնամք է պահանջում։ Ես չեմ ցանկանում բեռ լինել որևէ մեկի համար։ Սակայն անկախ իմ ախտորոշումից՝ Լաամը հայտարարեց, որ չի պատրաստվում լքել ինձ»,- պատմել է Էնթոնին։
Օրերս նրանք ամուսնացել են այն սրճարանում, որտեղ առաջին անգամ հանդիպել են։ Ներկա են եղել ընկերներն ու հարազատները։