«Եվրատեսիլում» Ադրբեջանի՝ հայկական տարրերով ելույթի վերջում հայտնվեց աչք՝ ՀՀ դրոշի գույներով (Video)
TVHraparak.am-ը գրում է.
Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2021»-ի առաջին կիսաեզրափակիչը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։ Ինչպես հայտնի է, Հայաստանն այս տարի չի մասնակցում մրցույթին։
Ադրբեջանը ներկայացնում է երգչուհի Սամիրա Էֆենդին՝ «Մատա Հարի» երգով։ Ադրբեջանցիները բացի այն, որ երգում օգտագործել են հայկական զուռնա և հայկական մեղեդիներ, ինչպես նաև՝ հին եգիպտական թեմատիկա և ոչ միայն, այլև շոու ծրագիրն են պատրաստել հայկական տրամաբանության մեջ։
Երգի ավարտին էկրանին է հայտնվում աչք՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։
Թե ինչ սիմվոլիկա ունի սա, դժվար է ասել, սակայն դժվար թե պատահականություն լինի, քանի որ համարի վրա նախապես աշխատում են և ամեն դետալը վաղօրոք մտածված է։
Նշենք, որ Ադրբեջանի մասնակիցը անցավ եզրափակիչ փուլ։
Ավելին՝ այստեղ