Միջադեպը ցույց է տվել Ադրբեջանի ծրագրերի իրականացումը, որը առաջ է մղվում Հայաստանում իր աթոռից կախված մեկի ապակառուցողական քաղաքականության պատճառով․ «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
riafan.ru-ն «Ռուսաստանը պատրաստ է պահպանել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարի խոսքով և ատրճանակով» վերնագրով հոդվածում գրում է, որ զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, որը, ըստ ադրբեջանական վարկածի, «Հայրենական պատերազմ» է, իսկ ըստ հայկականի` «Երկրորդ Արցախյան պատերազմ», ավարտվել է զինադադարի պայմանագրի ստորագրմամբ: Այնուամենայնիվ, մինչ հիմա Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների լարվածությունը պարբերաբար աճում է գրեթե եռման աստիճանի:
Վերջին նման դեպքը եղել է Սյունիքի մարզի Սև լճի տարածքում։ Այդ ամբողջ պատմության բնորոշ դետալը Հայաստանի անվտանգության ուժերի ամբողջական պասիվությունն է: Իրավիճակը, երբ հակառակորդի ընդամենը մի երկու հարյուր զինծառայող առանց մեկ կրակոցի ստիպել են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ընկճվել, իսկ հետո սկսել ծեծել օտար պետությունների դռները անհապաղ օգնության խնդրանքներով, բավականին տարօրինակ է:
Սակայն Հայաստանի անվտանգության ուժերի պասիվությունը միանգամայն հասկանալի է, եթե հիշենք հայկական կողմի աճող ցանկության մասին, որն է՝ ամեն գնով խուսափել նոր զինված բախումից: Դրա պատճառը դեպի արևմուտք ձգող պոպուլիստ Նիկոլ Փաշինյանն է, որը չնայած «տիրում է գնդակին», բայց ակնհայտորեն չի վայելում իր համերկրացիների համակրանքը: Խնդիրների այս ամբողջ համալիրը «հաջողությամբ» լրացվում է ունակ ընդդիմության բացակայությամբ, ինչպես նաև հասարակության մեջ շարունակական խառնաշփոթով և տատանումներով: Հիշեցնենք, որ «Երկրորդ Արցախյան պատերազմի» մեկնարկից առաջ Փաշինյանը փորձում էր արմատապես փոխել իր երկրի զարգացման ուղղությունը ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների: Ցավոք, Հայաստանի և նրա ղեկավարության համար այդ գաղափարական մանևրը, պարզվել է, սխալ է:
Երևանը ոչինչ չի ստացել Արևմուտքից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ն ու ԱՄՆ-ը չեն սատարել հայկական կողմին: Մի խոսքով, Փաշինյանի կույր հավատը ԱՄՆ-ի և ԵՄ-ի նկատմամբ որոշ առումներով դարձել է Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառ: Փաստացի, Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի ընթացքում Հայաստանի անվտանգության ուժերի պասիվությունը դարձել է մեկ այլ վկայություն այն բանի, թե ինչ աստիճանի է Հայաստանը հայտնվել նոկաուտում: Միևնույն ժամանակ, միջադեպը ցույց է տվել Ադրբեջանի ծրագրերի իրականացումը, որը առաջ է մղվում Հայաստանում իր աթոռից կախված մեկի ապակառուցողական քաղաքականության պատճառով: Ինչպես Փաշինյանը, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում են հեռացնել ռուս խաղաղապահներին տարածաշրջանից: Ճիշտ է, եթե հայերը երազում են ռուսների փոխարեն տեսնել ֆրանսիացի կամ այլ արևմտյան զինվորականների, ապա ադրբեջանցիների մտադրությունները շատ ավելի պարզ ու շիտակ են:
Բաքուն ցանկանում է, տարհանելով հայ բնակչությանը, ամբողջությամբ տիրանալ Ղարաբաղին, որին մեծապես խանգարում են ռուսները: Մեր աչքի առաջ ծավալվող տարածաշրջանային ճգնաժամը, որի բեկորն է Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպը, ունի գործողության երկու ուրվագիծ: Առաջինը արտաքին է. այն իրականացնում է Ադրբեջանը Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Բաքվի նպատակն է շարունակական ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի Երևանում չմտածեն «վերախաղարկել» վերջին զինված հակամարտության արդյունքները: Ճգնաժամի երկրորդ ուրվագիծը ներքին է. դա համակարգային փակուղին է Հայաստանի ներկայիս ընթացքի մեջ: Փաշինյանը շարունակում է հրադադարի համաձայնագրի սաբոտաժին ուղղված քաղաքականությունը, որի նպատակը, ըստ երևույթին, դրա ամբողջական խափանումն է: Մասնավորապես, հայկական կողմը շփման գծի տեխնիկական զինման ուղղությամբ աշխատանքներ չի իրականացնում: Հայաստանի ղեկավարության և Փաշինյանի թիմի բացահայտ հակառուսական գաղափարական վեկտորը նույնպես պահպանվում է: ՀԱՊԿ-ին (և Ռուսաստանին) ուղղված իր ռազմական օգնության խնդրանքով Փաշինյանը հստակ ուզում է արմատավորել և ամրապնդել «դաշնակիցների կողմից Հայաստանին դավաճանելու» շիզոֆրենիկ թեզը:
Մեկ այլ բնութագրական մանրամասն. քարոզվում է Վաշինգտոնի և Փարիզի՝ Երևանին աջակցության թեմաները, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Փաշինյանի կառավարության «պատմական հաղթանակ»: Փաստորեն վերջինս կանխամտածված կերպով առաջ է մղում արտաքին և ներքին պառակտման թեզը՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում ցանկացած ձևով հաղթել: Հայ հասարակության համախմբման կարիքը նա կտրականապես չունի: Իրոք, Հայաստանն այժմ ապրում է իր պատմության ծայրաստիճան ցավոտ շրջանը: Քաղաքացիների շրջանում վրդովմունքի և վճռական քայլերի պահանջների փուլը գնալով անցնում է դեպի ապատիա և հավատի անկում: Այդ ֆոնին Փաշինյանն իր պոպուլիզմով փորձում է համախմբել սեփական քաղաքական ակտիվը:
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, կարելի է համեմատել թուլացած մարմնի անընկալության կրիտիկական անկում: Աճող ճգնաժամի դեպքում հասարակության և պետական ապարատի ներքին տարաձայնությունները ընդունակ են երկիրը տանել դեպի ինքնիշխանության կորուստի: Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը: Իհարկե, Մոսկվայի համար կարևոր է կայունացնել տարածաշրջանը և պահպանել խաղաղությունը: Այդ ֆոնին Մոսկվան չէր կարող չնկատել Սև լճում ադրբեջանական սադրանքը: Հետևաբար, Ադրբեջանի նախագահին դիվանագիտորեն, բայց կոշտ մատնանշվել է խաղաղության համաձայնագիրը կատարելու անհրաժեշտությունը:
Այսինքն, Մոսկվան, այլ ոչ թե հայկական զինված ուժերն են դադարեցրել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի հայկական տարածք: Ի՞նչ եզրակացություն կարելի է անել: Այո, ընդհանուր առմամբ, չկա որևէ այլ մեկը, բացի Ռուսաստանից, որը պատրաստ է զենքի ուժով պաշտպանել խաղաղությունը Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան եռանկյունում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում