Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեծ թատերաբեմի փոքրիկ կոմբինատորը

Analysis

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ին խորհրդարանական ամբիոնից արտասանած հերթական հիստերիկ ելույթը բազմաթիվ փակագծեր բացեց և բացահայտեց այն վիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը։

Փաշինյանը նախ մի կուշտ հեգնեց արտգործնախարարությանը (երևի մոռացել էր, որ այն իր ղեկավարած կառավարության կազմում է), հետո հայտարարեց, թե Գեղարքունիքի մարզում հայ և ադրբեջանցի զինծառայողների «զանգվածային ծեծկռտուքի» մասին պաշտպանության նախարարությանը պարզապես չէին զեկուցել (պատկերացրեցի՞ք, թե ինչ խայտառակ վիճակ է այդ համակարգում), հետո ասաց, թե բացարձակ պատկերացում չունի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին ու չգիտի՝ անկլավների հարցն ինչպես է լուծվելու, հետո հայտարարեց, որ այո, այսօր հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում կան տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են, բայց Խորհրդային Ադրբեջանի կազմում են եղել (այսինքն՝ բաց տեքստով ասաց, որ հայ-ադրբեջանական այսօրվա շփման գծից էլ ենք հետ քաշվելու), և այլն։ Ունքերն ու ուսերը խաղացնելով՝ Միշիկի վրա հարձակվելու և աջուձախ բոլորին ադրբեջանական գործակալներ անվանելու մասին չենք խոսում. այդ առումով ամպլուայի մեջ էր։

Բայց ամենակարևորը նրա այն հայտարարությունն էր, թե ինքը ոչ մի գործ կիսատ չի թողնելու։ Թե կոնկրետ ինչ կիսատ թողած գործի մասին էր խոսում՝ չկոնկրետացրեց, բայց ենթադրելը դժվար չէ։ Վերջին հաշվով՝ իր իշխանության երեք տարիների ընթացքում նա ընդամենը երկու «շոշափելի արդյունք» է արձանագրել։ Վերացել է ԼՂՀ տարածքի մոտ 75 տոկոսը, հայկական բանակից էլ թե ինչ է մնացել՝ հայտնի չէ։ Բայց ուշադրություն դարձրեք՝ երկուսն էլ «կիսատ գործեր» են, որովհետև Արցախի 25 տոկոսը դեռ կա, բանակից էլ հաստատ ահագին բան մնացած կլինի։ Ու հիմա նա հայտարարում է, թե ոչ մի գործ կիսատ չի թողնելու, ամեն ինչ ավարտին է հասցնելու, որից հետո սկսվելու է Հայաստանի խաղաղ զարգացման ժամանակաշրջանը։ Այսինքն՝ ավարտին է հասցնելու Արցախի վերացումը (ինչը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից և Արցախի կարգավիճակի հարցի փակումից հետո ընդամենը ժամանակի խնդիր է), փաստացի վերացնելու է հայկական կանոնավոր բանակը, Ադրբեջանին ու Թուրքիային տրամադրելու է բոլոր հնարավոր միջանցքները, սահմանների պաշտպանությունը հանձնելու է Ռուսաստանին ու դրա դիմաց ստանալու է «տևական խաղաղություն»։ Սրանք, ի դեպ, ենթադրություններ չեն, Փաշինյանն ինքն էր խորհրդարանական ամբիոնից ճոճում այդ փաստաթուղթն ու հայտարարում, որ անպայման ստորագրելու է, որովհետև դա 100 տոկոսով ձեռնտու է Հայաստանին։

Բայց ամենաահավորն, իհարկե, այն ցինիզմն էր, որով նա «մուննաթ էր գալիս» քաղաքական ուժերի վրա, թե բա եթե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդքան կործանարար էր, բա ինչո՞ւ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որևէ ուժ չի հայտարարում, թե հաղթելու դեպքում Հայաստանի ստորագրությունը ետ է վերցնելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկը հարբած նստի մեքենայի ղեկին, մի քանի հոգու վրաերթի ենթարկի ու սպանի, իսկ երբ փորձեն ղեկից պոկել՝ սկսի աջուձախ բոլորին հայհոյել ու գոռգոռալ, թե «բայց որպես ի՞նչ պիտի տեղս զիջեմ, բա խի՞ չի որևէ մեկը հայտարարում, որ իմ փոխարեն ղեկին նստելու դեպքում էդ մեռածներին սաղացնելու ա»։ Հիմա նա իրեն ճիշտ այդպես է պահում՝ մի ամբողջ երկիր է կործանել ու ասում է «բայց դե եղածը եղած է, ոչինչ չեք կարողանալու փոխել, թողեք գոնե սկսածս ավարտին հասցնեմ»։

Հ.Գ․ Նույն ելույթում մեծ թատերաբեմի փոքրիկ կոմբինատորը հայտարարեց նաև, թե Հայաստանն Ադրբեջանի սահմանները դեռ 1991-ի դեկտեմբերին է ճանաչել։ Ճիշտ է, բայց ոչի՞նչ, որ այդ սահմանները դրանից հետո են փաստացի փոխվել։ Ընդ որում՝ փոխվել են Հայաստանի աջակցությամբ, բայց պաշտոնապես դա արել է ԼՂՀ-ն, Ադրբեջանն էլ ընդունել է դա՝ 1994-ի մայիսին Բիշքեկում եռակողմ համաձայնագիր ստորագրելով։ Թե՞ Նիկոլ Փաշինյանին նման «մանրուքները» չեն հետաքրքրում։

Արմեն Բաղդասարյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts