Սալվադորում նախկին ոստիկանի տանը տասնյակ դիեր են հայտնաբերվել
International newsՈւրբաթ օրը Սալվադորում քննիչները մի քանի զոհի մարմիններ են հայտնաբերել նախկին ոստիկանի եւ ենթադրյալ մարդասպանի տնից, հաղորդում է Reuters-ը:
Իշխանությունները հաստատել են, որ առնվազն ութ դի է հանվել Ուգո Էռնեստո Օսորիոյի տնից, որը գտնվում էր մայրաքաղաք Սան Սալվադորից մոտ 48 մղոն դեպի հյուսիս-արեւմուտք:
Օսորիոն դատապարտված բռնավոր է, ով մեղադրվում է այս ամսվա սկզբին չորս մարդու սպանության եւ կասկածվում է եւս տասնյակ մարդկանց սպանության մեջ, որոնցից շատերը, ինչպես կարծում են, կանայք են:
Դատախազ Մաքս Մունյոսի խոսքով՝ նրա կողմից կատարված սպանությունների հիմնական վարկածը սեռական ոտնձգությունն է: Մունյոսը հավելել է, որ զոհերի մի մասը տարիներ շարունակ անհայտ կորած է համարվել:
Իշխանությունները նաեւ նշում են ավելի լայն դավադրության հնարավորությունը, քանի որ եւս 10 մարդու մեղադրանք է առաջադրվել ինը կնոջ, ինչպես նաեւ չորս այլ զոհի սպանության համար, ում մարմինները հայտնաբերվել են Օսորիոյի տան տարածքում:
Սալվադորի ազգային ոստիկանության պետը հայտնել է, որ Օսորիոն 15 տարի առաջ հեռացվել էր ոստիկանությունից այն բանից հետո, երբ մեղավոր էր ճանաչվել կնոջ բռնաբարության եւ անչափահասի հետ սեռական հարաբերությունների համար, ինչի համար նա ի վերջո դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման: