3 տարեկան տղան սպանել է կրտսեր քրոջը
International newsՖլորիդայի իշխանությունները ողբերգական միջադեպի քննություն են անցկացնում. երեք տարեկան տղան ատրճանակով կրակել է երկամյա քրոջը։ Ատրճանակը պահված էր բազմոցի տակ, գրում է Тhe Нill-ը։
Երկու վկա՝ 23-ամյա Քեւոնթե Ուիլսոնը եւ 23-ամյա Ռոդերիկ Հեյնսը, ոստիկանությանն ասել են, որ Լեյքլենդի (Ֆլորիդայի նահանգ) իրենց տանը հեռուստացույցով բասկետբոլի խաղն էին դիտում, երբ տղան գտավ ատրճանակն ու կրակեց քրոջ ուղղությամբ։ Պատահարից հետո տղաները որոշել են աղջկան հիվանդանոց տանել, բայց ճանապարհին վթարի են ենթարկվել։ Վթարից տուժած տղաներն ու վիրավորում ստացած աղջիկը հասցվել են հիվանդանոց, աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, գնդակը խոցել է փոքրիկի աղիները։
Շարունակությունը՝ այստեղ