Այնտեղ դժվարին իրավիճակ է. Օնիշչենկոն հորդորել է չայցելել Թուրքիա
International newsՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ դեռ ժամանակը չէ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի ՊՇՌ պարտադիր թեստերի չեղարկումը: Այս մասին վերջինս խոսել է Life-ի հետ զրույցում։
«Դա բխում է նրանից, որ մեր երկրում ամեն ինչ կարգին է: Բայց այլ հարց է, երբ այնտեղից զբոսաշրջիկները վերադառնան: Ես խորհուրդ չէի տա Թուրքիա գնալ ոչ պատվաստված ոչ էլ ապաքինված վիճակում: Այնտեղ իրավիճակը հեշտ չէ, և եկեք հիշենք, որ մենք ունենք մերը՝ սեփական Սևծովյան ափը»,-ասել է նա:
Նա հավելել է, որ խնդիրը ոչ թե Թուրքիայի կողմից այս միջոցառումը վերացնելու մեջ է, այլ այն փաստի, որ այն չպետք է չեղյալ հայտարարվի Ռուսաստանի կողմից, քանի որ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկների սիրված երկրում հիվանդացությունն այժմ ծայրաստիճան անկայուն է, և նրանք հեշտությամբ կարող են վիրուսը բերել երկիր:
«Թուրքիայի համար մենք սպառնալիք չենք, բայց երբ ետ վերադառնանք, մեզ համար դեռ վաղ է չեղարկել ՊՇՌ թեստերը»,-եզրափակել է Օնիշչենկոն: