ԱՄՆ-ում կալանավորել են տղամարդու, որը մտադրվել էր մահափորձ կատարել Բայդենի դեմ
International newsԱմերիկյան Նյու Մեքսիկո նահանգում կալանավորել են տղամարդու, որը մտադրվել էր մահափորձ կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Fox հեռուստաալիքին։
Քննության տվյալներով՝ 39-ամյա Ջոն Բենջամին Թորնտոնը տարբեր նահանգներ մի քանի մարդկանց հաշվեհարդարի սպառնալիքով նամակներ էր ուղարկում։ Նա, մասնավորապես, մտադրվել էր սպանել D-Wave Systems քվանտային համակարգիչներ ստեղծող կանադական ընկերության աշխատակիցներին, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահին «դավաճանության» պատճառով։
ՀԴԲ տվյալներով՝ Թորնտոնից նման նամակներ ստացած քաղաքացիները դեռեւս անցած տարվա նոյեմբերին, Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից հետո, դիմել էին իրավապահ մարմիններին։ Նույն հայտարարությամբ նյութեր հայտնաբերվել են նաեւ չարագործի ֆեյսբուքյան էջում։
Թորնտոնի գործով դատական նիստը նախատեսված է ուրբաթ, մայիսի 28-ին։ Այն տեղի կունենա Նյու Մեքսիկոյում։