Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում մեծացել է երեխաների շրջանում ինքնասպանության դեպքերի թիվը

Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների գծով Պետկոմիտեի անցկացրած հետազոտությունների արդյունքների համաձայն՝ վերջին շրջանում այդ երկրում աճել է երեխաների շրջանում ինքնասպանությունների դեպքերի թիվը, ինչն արդեն հասել է անհանգստացնող չափերի: Այսպես, 2008 թվականին Ադրբեջանում ինքնասպանություն են գործել 58 անչափահասներ, 2009 թվականին՝ 54, 2010 թվականին՝ 51, 2011 թվականին՝ 28, 2012 թվականին՝ 60, 2013 թվականին՝ 71 երեխա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը: Կոմիտեի անցկացրած վերլուծություններում նշվում է, որ եթե մինչև 10-11 տարեկան երեխաները ինքնասպանության են դիմում «շրջապատում գտնվողների ուշադրությունն իրենց վրա ուղղելու» համար, որը բնութագրվում է որպես «չգիտակցված ինքնասպանություն», մինչև 13 տարեկանները՝ իրենց «մերձավորներին անհանգստացնելու» համար, որը պայմանավորված է ընտանիքների քայքայումով, ֆիզիկական և սեռական բռնություններով, ապա 14 տարեկանների մոտ ինքնասպանության փորձերի բնույթն արդեն այլ է: Այդ տարիքային խմբում արդեն հանդես է գալիս «առաջին անպատասխան սերը»: 16-20 տարիքային խմբում ինքնասպանության են դիմում այն պատանիներն ու երիտասարդները, որոնք կարծում են, որ իրենց համար «կյանքը կորցրել է իմաստը»: Սա այն տարիքային խումբն է Ադրբեջանում, որը, չդիմանալով իր առաջ ի հայտ եկած դժվարություններին, վախենում են շարունակել ապրել այդ պայմաններում, և ելքը գտնում են կյանքին վերջ դնելու մեջ: Պետկոմիտեն 2014 թվականի համար անչափահասների ինքնասպանության տվյալներ չի հաղորդել: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այս տարվա ընթացքում Ադրբեջանում արդեն 174 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 13-ն անչափահասներ են եղել: Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանում ինքնասպանությունների թվի աճը հասարակության մեջ աճող ագրեսիայի արդյունք է: Նրա կարծիքով՝ ինքնասպանությունը բողոքի ակցիա է: «Երբ մարդուն ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը ուշադրություն չեն դարձնում, նա իր ձայնը լսելի է դարձնելու համար ինքնասպան է լինում», -հայտարարել է ադրբեջանցի հոգեբանը: Ադրբեջանի երեխաների իրավունքների գծով ոչ կառավարական կազմակերպությունների դաշինքի ազգային համակարգող Նաբիլ Սեիդովը հայտարարել է, որ ամեն տարի Ադրբեջանում տարբեր տարիքի 80-90 երեխաներ ինքնասպանություն են գործում և ավելի շատ երեխաներ ինքնասպանության փորձ նախաձեռնում: Նա նշել է, որ անցյալ տարի ինքնասպանությամբ կյանքին վերջ դրած ամենափոքր երեխան 9 տարեկան է եղել: «Ամեն տարի դեպրեսիաներից, ծանր ապրումներից և այլ հոգեբանական խախտումներից Ադրբեջանում տառապում են հազարավոր երեխաներ և անչափահասներ, հազարավոր երեխաներ էլ ականատես են լինում հանցավոր գործողությունների, բռնաճնշումների, այդ թվում նաև կենցաղային: Վերջին 2 տարիներին մոտ 300 երեխաներ Ադրբեջանում բախվել են տարբեր տեսակի բռնությունների: Միայն Բաքվում երկու տարվա ընթացքում 40 երեխաներ ենթարկվել են սեռական բռնության և շահագործման», -ասել է Սեիդովը:
Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community