Ոսկին թանկանում է դոլարի թուլացման ֆոնին
EconomicsՈսկին թանկանում է դոլարի թուլացման ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու գինն աճել է 0,43%-ով կամ 8,15 դոլարով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1913,45 դոլար: Արծաթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 1,23%-ով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 28,358 դոլար: