Դոլարն ու եվրոն էժանացել են. ԿԲ
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 520.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 630.13 դրամ (նվազել է 4.43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 734.71 դրամ (նվազել է 3.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.10 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 464.05 դրամ, ոսկի՝ 31,208.1 դրամ, պլատին՝ 19,562.02 դրամ: