Շվեդիա - Հայաստան՝ 2:0 (առաջին խաղակես, տեսանյութ)
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հետ ոչ ոքիից 4 օր անց ընկերական հանդիպում է անցկացնում Եվրո-2020-ին պատրաստվող Շվեդիայի հավաքականի հետ։ Առաջին խաղակեսից հետո Շվեդիայի հավաքականը հաղթում է 2:0 հաշվով (տեսանյութ):
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընթացող խաղում դաշտի տերերից աչքի են ընկել գարմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը և չինական «Դոլյան Իֆանի» պաշտպան Մարկուս Դանիելսոնը:
38-րդ րոպեին շվեդական ԱԻԿ-ի կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն առաջին անգամ 11 մետրանոց հարված հետ մղեց Հայաստանի հավաքականում: Ընդմիջում է:
Հայաստանի և Շվեդիայի հավաքականները հանդիպել են առաջին անգամ:
Ընկերական հանդիպում
Շվեդիա - Հայաստան՝ 2:0 (առաջին խաղակես)
Էմիլ Ֆորսբերգ, 16, Մարկուս Դանիելսոն, 34
Չիրացված 11 մետրանոց՝ Սեբաստիան Լարսոն, 38
Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Մոնրոյ Արարատ, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Վբեյմար Անգուլո, Էդուարդ Սպերցյան, Հակոբ Հակոբյան, Վահան Բիչախչյան, Սարգիս Ադամյան, Արթուր Միրանյան:
Շվեդիա. Ռոբին Օլսեն («Էվերտոն»), Միկայել Լուստիգ (ԱԻԿ), Մարկուս Դանիելսոն («Դոլյան Իֆան»), Վիկտոր Լինդելյոֆ («Մանչսթեր Յունայթեդ»), Պիեր Բենգտսոն («Վայլե»), Սեբաստիան Լարսոն (ԱԻԿ), Ալբին Էկդալ («Սամպդորիա»), Կրիստոֆեր Օլսոն («Կրասնոդար»), Էմիլ Ֆորսբերգ («Լայպցիգ»), Ալեքսանդր Իսակ («Ռեալ Սոսյեդադ»), Դեյան Կուլուշևսկի («Յուվենտուս»)։